
Ստամբուլում հյուրանոցը կապարակնքել են երեք զբոսաշրջիկի խորհրդավոր մահից հետո
Ստամբուլի Harbour Suites հյուրանոցը կապարակնքել են երեք զբոսաշրջիկի խորհրդավոր մահից հետո․ հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի՝ նրանց մահվան պատճառը կարող էր լինել սննդային թունավորումը։ Հյուրանոցը, սակայն, նման ծառայություն չի մատուցում և խոհանոց չունի։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ զբոսաշրջիկների մահը կարող էր պայմանավորված լինել ջրի սարքի պարունակությունից թունավորմամբ կամ ոչ լավ ախտահանմամբ։
Հյուրանոցի հյուրերից երկուսն էլ հոսպիտալացվել են։ Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ողբերգության պատճառը պարզվում է։


