Ադրբեջանը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ Արցախի ՊԲ
Հուլիսի 10-ին` ժամը 9։30-ից ժամը 10։45-ն ընկած ժամանակահատվածում
ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշեն համայնքի
դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Արցախի ՊՆ-ն նաև հերքել է ադրբեջանական կողմի այն տեղեկությունը,
թե իբրՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով
Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված
ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Նշվում է, որ այդ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել
գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների
և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։