23 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոստումով սկսված օրն ավարտվեց հիասթափությամբ․ Տոյվո Կլաար

Խոստումով սկսված օրն ավարտվեց հիասթափությամբ․ Տոյվո Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրառում է արել իր Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Արցախում երեկ տեղի ունեցած իրադարձությանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը նախ վերականգնել էր Արցախի գազամատակարարումը, ապա կրկին փակել իր վերահսկողության տակ անցած գազատարի փականը։

«Խոստումով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ: Ինչպես բազմիցս վերահաստատվել է ԵՄ-ի կողմից, չափազանց կարևոր է, որ էներգիայի աղբյուրների հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-գրել է եվրոպացի պաշտոնյան:

Նա խոսել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա պետք է սկսվի բռնությանը այլընտրանք առաջարկելու, խիստ վստահություն ձևավորելու և արժանապատվություն ապահովելու նպատակով:

Տոյվո Կլաարը նշել է, որ ԵՄ-ն անհամբեր սպասում է առաջիկա Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։