ABCMEDIA
Ո՞ւմ համար պարզ չէ, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է․ Սերժ Սարգսյան

Ո՞ւմ համար պարզ չէ, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է․ Սերժ Սարգսյան

Հուլիսի 7-ին դատարանի առջև լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի կալանավորմանը։  Նրա խոսքով՝ Աշոտյանին ցանկացել են մեկուսացնել` վախերից ելնելով։ «Վախեցել են թե՛ Արցախի հարցում նրա արած հայտարարություններից, թե՛ միջազգային մեր գործընկերների հետ շփումներից, թե՛ ներքաղաքական պրոցեսներից»,- ասում է Սերժ Սարգսյանը։

Նա չհամաձայնեց, որ չի հայտնել իր տեսակետը Աշոտյանի ձերբակալման վերաբերյալ․

«Մենք մեր ընդհանուր տեսակետն ենք հայտնել այդ հարցի շուրջ։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Գործը սառեցնելը, հետո սառեցված գործը վերաբացելը, նրան այդ ընթացքում չհարցաքննելը։ Դա ի՞նչ է ըստ ձեզ»,- ասել է Սերժ Սարգսյանը։