
Կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում. Փաշինյանը՝ Ավանեսյանին
Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 27-ի նիստում Նիկոլ Փաշինյանը դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Տիկին Ավանեսյան, Կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում, էսպես չի լինի»:
Ավանեսյանն ի պատասխան առաջարկել է հենց վաղը կազմակերպել պատվաստումը:
«Բա ինչո՞ւ ենք վաղվա գցում, հազիվ հավաքվել ենք, չե՞նք կարող կազմակերպել», – կատակել է Փաշինյանը: Առողջապահության նախարարը համաձայնել է՝ ասելով, որ կարող են հենց այսօր էլ կազմակերպել:


