
Հայաստանում մեծ գումարներ են պտտվում. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տնտեսական աճի շուրջ ծավալվող խոսակցություններին զուգահեռ բարձրացնում է նաև այն հարցը, թե արդյոք մարդիկ ավելի լավ են ապրում, և ինքն իրեն պատասխանում. «Միանշանակ այո, մարդիկ լավ են ապրում, բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում: Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում: Կան բազմաթիվ մարդիկ, որ կամ ավելի լավ չեն ապրում, կամ նույնիսկ ավելի վատ են ապրում»։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում մեծ գումարներ են պտտվում. երեկ տեղեկանք է ստացել Կենտրոնական բանկից, որ Կենտրոնական բանկը 1.5 մլրդ դոլար է գնել ՀՀ շուկայից, ինչը նշանակում է, որ այդ 1.5 մլրդ դոլարը մտել է Հայաստան, հայտնվել է շուկայում և Կնետրոնական բանկը տեսնելով ավելցուկ՝ գնել է այն:
Փաշինյանը կարծում է, որ պետք է մարդկանց մեջ զարգացնել կարողություն, որպեսզի կարողանան այդ գումարից իրենց բաժինը վերցնել: Նա մարդկանց մեջ նման հմտությունը զարգացնելու ճանապարհը մի կերպ է տեսնում՝ կրթությամբ. «Ուզո՞ւմ եք, էդ 1.5 մլրդը խողովակով, մեկ է՝ իրենց կյանքում բան չի փոխվելու, որովհետև այդ փողը ծախսելու համար էլ է հմտություն պետք», – ասել է Փաշինյանը:


