26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիդյայի խափանման միջոցի փոփոխությունն արդյունք է բոլոր այն մարդկանց արձագանքի, որոնք չվախեցան արտահայտել իրենց տեսակետը․ Քրիստինե Վարդանյան

Լիդյայի խափանման միջոցի փոփոխությունն արդյունք է բոլոր այն մարդկանց արձագանքի, որոնք չվախեցան արտահայտել իրենց տեսակետը․ Քրիստինե Վարդանյան

Լիդյայի խափանման միջոցի փոփոխությունն արդյունք է բոլոր այն մարդկանց արձագանքի, որոնք անտարբեր չգտնվեցին կատարվող սարսափելի անարդարության նկատմամբ ու չվախեցան արտահայտել իրենց տեսակետը․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ապրեն բոլոր այդ մարդիկ ու փաստաբանները։ Նրանք, ովքեր նախընտրեցին լռել, թող պատասխան տան իրենց խղճի առջև, եթե այն կա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր դատարանի որոշմամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Նա ազատ կարձակվի դատարանի դահլիճից։

«Ազատագրական պայքարը շարունակվում է, սա ձեր հաղթանակն էր»,- դատարանի դահլիճում ասել է Լիդյան։

 

 

 

Ռազմագերիներ