06 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքը» կարող է լրացնել առկա կապերը, եթե զարգանա թափանցիկության և համագործակցության ոգով․ ԵՄ հանձնակատար

«Զանգեզուրի միջանցքը» կարող է լրացնել առկա կապերը, եթե զարգանա թափանցիկության և համագործակցության ոգով․ ԵՄ հանձնակատար

Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև ավելի սերտ համակարգումը ռազմավարական նշանակություն ունի և լիովին համապատասխանում է ԵՄ-ի նոր Սևծովյան ռազմավարության համաձայնեցվածության վերաբերյալ օրակարգին։ Այս մասին ուզբեկական Gazeta.uz հրատարակության հետ զրույցում հայտարարել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յոզեֆ Սիկելան։

«ԵՄ-ն Տրանսկասպյան երթուղին միշտ դիտարկել է որպես ցանց, այլ ոչ թե որպես մեկ գիծ։ Այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքը» կարող է լրացնել առկա կապերը, եթե զարգանա թափանցիկության և համագործակցության ոգով։ Դրա ներուժը լրացուցիչ տարանցիկ տարբերակ առաջարկելու, առկա երթուղիների բեռը նվազեցնելու և տարածաշրջանային առևտրի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու մեջ է։ Կենտրոնական Ասիայի համար ավելի շատ երթուղային տարբերակները նշանակում են ավելի մեծ կայունություն և ավելի շատ մրցունակություն համաշխարհային շուկաներում»,- նշել է Սիկելան։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026