06 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տան մոտ կրակոցներ արձակած անձը ԿՀՎ նախկին գործակալ է

Սպիտակ տան մոտ կրակոցներ արձակած անձը ԿՀՎ նախկին գործակալ է

ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայողի վրա կրակ բացած Ռահմանուլլա Լականվալը նույնականացվել է որպես Աֆղանստանում ԿՀՎ նախկին գործակալ․ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։

Հիշեցնենք, որ զինված անձը կրակ էր բացել Սպիտակ տան մոտակայքում Գոհաբանության օրվա նախօրեին։

Լականվալը, ըստ պաշտոնյաների, ԱՄՆ է ժամանել 2021 թվականին՝ Բայդենի վարչակազմի՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո իրականացվող ծրագրի շրջանակում:

Հաղորդվում է, որ կասկածյալը նույնպես վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Վաշինգտոնի քաղաքապետը հարձակումը որակել է որպես «թիրախային կրակոց»։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ կրակոցների դրդապատճառը դեռևս անհայտ է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչական ակտ»։ Նա կոչ է արել վերանայել Ջո Բայդենի օրոք Աֆղանստանից ԱՄՆ ժամանած յուրաքանչյուր անձի տվյալները։

Թրամփը մեղադրել է Բայդենի վարչակազմին կասկածյալին ԱՄՆ բերելու համար և նշել, որ դեպքն «ընդգծում է մեր ազգի առջև ծառացած ամենամեծ ազգային անվտանգության սպառնալիքը»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026