06 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կրկին կին լրագրողի է վիրավորել՝ նրան անվանելով «տգեղ»

Թրամփը կրկին կին լրագրողի է վիրավորել՝ նրան անվանելով «տգեղ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին վիրավորել է կին լրագրողի՝ այս անգամ անդրադառնալով նրա արտաքինին․ գրում է NBC News-ը։

Truth Social սոցցանցում գրառման մեջ Թրամփը The New York Times-ի լրագրող Քեյթի Ռոջերսին անվանել է «երրորդ կարգի լրագրող, որը տգեղ է թե՛ ներսից, թե՛ դրսից»։

Պատճառը Ռոջերսի և The New York Times-ի մեկ այլ տղամարդ լրագրողի համահեղինակած հոդվածն է, որում ասվում էր, որ Թրամփը պաշտոնավարման ընթացքում, կարծես, ծերանում է։ Գրառման մեջ Թրամփը նաև վիճարկել է հոդվածի ճշմարտացիությունը՝ նշելով. «Նրանք գիտեն, որ դա այդպես չէ»:

Թրամփն իր գրառման մեջ չի անդրադարձել մյուս լրագրողին, իսկ The New York Times-ն անվանել է «էժանագին» թերթ և «ժողովրդի թշնամի»։

Նշվում է, որ սա վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահի կողմից կին լրագրողին անձնական վիրավորանք հասցնելու երրորդ դեպքն է։ Նա լրագրողներից մեկին էլ անվանել էր «խոզուկ»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026