
Բելառուս են տեղափոխվել որոշակի քանակությամբ ռուսական միջուկային մարտագլխիկներ. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում Ռուսաստանից Բելառուս տեղափոխված միջուկային մարտագլխիկներով հարձակում գործել․ այն նախատեսված է միայն պաշտպանական նպատակներով։
Ինչպես տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին հայտնել է միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։
«Եթե Արևմուտքը հարձակում գործի Բելառուսի դեմ, պատասխանն ակնթարթային կլինի։ Թիրախները որոշված են»,-ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ ռազմամթերքը ցամաքային ճանապարհով չի տեղափոխվել։ Դրա տեղակայումն ու ծավալումը կվերահսկեն Ռուսաստանը և Բելառուսը:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են առանց ստանձնախ միջազգային պարտավորությունները խախտելու Բելառուսում միջուկային զենք տեղակայել»։