ABCMEDIA
Բելառուս են տեղափոխվել որոշակի քանակությամբ ռուսական միջուկային մարտագլխիկներ. Լուկաշենկո

Բելառուս են տեղափոխվել որոշակի քանակությամբ ռուսական միջուկային մարտագլխիկներ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում Ռուսաստանից Բելառուս տեղափոխված միջուկային մարտագլխիկներով հարձակում գործել․ այն նախատեսված է միայն պաշտպանական նպատակներով։

Ինչպես տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին հայտնել է միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։

«Եթե Արևմուտքը հարձակում գործի Բելառուսի դեմ, պատասխանն ակնթարթային կլինի։ Թիրախները որոշված են»,-ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ ռազմամթերքը ցամաքային ճանապարհով չի տեղափոխվել։ Դրա տեղակայումն ու ծավալումը կվերահսկեն Ռուսաստանը և Բելառուսը:

Ավելի վաղ ՌԴ  նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են առանց ստանձնախ միջազգային պարտավորությունները խախտելու Բելառուսում միջուկային զենք տեղակայել»։