
Ովքե՞ր են եկեղեցիների պատերին պատկերված մարդիկ, ի՞նչ կապ կա դրանց և մերօրյա բարերարների միջև
Մայր Աթոռի Վեհարանի պատերին ու՞մ լուսանկարներն են կախված. այս հարցը հանկարծ հայտնվել է քաղաքական օրակարգում՝ քննադատության ձևաչափով։ Իշխանության ներկայացուցիչները քննադատում են կոնկրետ Սամվել Կարապետյանի լուսանկարների հանգամանքը, մինչդեռ այնտեղ փակցված են տարբեր տարիների՝ եկեղեցու բարերարների լուսանկարները։ Իսկ հայկական եկեղեցիների պատմությունը վկայում է, որ եկեղեցաշինությունը հովանավորած իշխանների անուններն ու պատկերները դարեր շարունակ իրենց տեղն են ունեցել սրբավայրերում։ Ո՞ւմ լուսանկարներն են փակցված Վեհարանի պատերին, ո՞վ է որոշում՝ ում պատկերն է ընդունելի, կամ ո՞վ է արժանի, որ այնտեղ իր լուսանկարը կախվի՝ ռեպորտաժում։


