
Հռոմի պապ Լևոն XIV-ը հաջողությամբ վիրահատվել է
Հռոմի պապ Լևոն XIV-ի թոքի հանգույցի հեռացման վիրահատությունն ավարտվել է հաջողությամբ։ Պոնտիֆիկոսը վերադարձել է հիվանդասենյակ․ հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Երեքշաբթի օրը պապը վիրահատության նպատակով տեղափոխվել է Հռոմի «Ջեմելի» կլինիկա։
«Վիրահատությունն ավարտվել է հաջողությամբ՝ նախատեսված ժամկետներին և ծրագրին համապատասխան, և պապը վերադարձել է իր հիվանդասենյակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վատիկանից հայտնել են նաև, որ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։
Ավելի վաղ Լևոն XIV-ը հայտնել էր, որ իրեն թոքի հանգույցի պատճառով վիրահատություն է սպասվում։ Հանգույցը հայտնաբերվել էր վաղ փուլում։


