
Հանրային աղմուկից հետո ձևակերպումը փոխվեց, դարձավ «անհայտ»
Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրության բրոնզե գոտու նկարագրության մեջ նշված էր «Արևելյան Անատոլիա, Թուրքիա»։ Հանրային քննադատությունից հետո ձևակերպումը փոխվեց, բայց հարցերը մնացին․ ինչո՞ւ հայկական թանգարանը չի վիճարկել օտարերկրյա գործընկերոջ նկարագրությունը, և ո՞վ էր պատասխանատու դրա գիտական ստուգման համար։ Պատմաբան Արմեն Այվազյանը խնդիրը դիտարկում է պատմական Հայաստանի անվանման և աշխարհագրության համատեքստում։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացնում է իր պարզաբանումը։


