13 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը ճեպազրույցի ընթացքում ընդամենը երեք լրագրողի հարցի է պատասխանել

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը ճեպազրույցի ընթացքում ընդամենը երեք լրագրողի հարցի է պատասխանել

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեյթի Զաքարիան իր առաջին ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ընդամենը երեք լրագրողի հարցի։

Մամուլի հետ նրա շփումը տևել է ընդամենը 14 րոպե։ Ընդ որում՝ ներածական խոսքը տևել է գրեթե 8.5  րոպե, ինչի արդյունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը լրագրողների հարցերին պատասխանել է ընդամենը մոտ 5 րոպե։

Մինչդեռ նախկինում Սպիտակ տանը և ԱՄՆ պետքարտուղարությունում անցկացվող կանոնավոր ճեպազրույցները, որոնք տևում էին շուրջ 45 րոպե կամ ավելի:

Զաքարիան ճեպազրույցի կարճ տևողությունը բացատրել է Թրամփի աշխատանքային գրաֆիկով և լրագրողների հետ նրա հնարավոր շփմամբ։ Այդ պահին ԱՄՆ նախագահը Սպիտակ տան հարավային սիզամարգից ուղղաթիռով մեկնում էր Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազա: Սակայն նախագահի մեկնումը չէր համընկնում նոր մամուլի քարտուղարի կանոնավոր ճեպազրույցի ժամի հետ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ