
Հայաստանի ՄԻՊ-ը միջազգային կառույցներին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին։
Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:
«Զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել և ստացված տեղեկատվությունն իրավական ձևակերպումներով ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երկու զինծառայողները մայիսի 26-ին սնունդ են տարել դիրքեր ու վերադարձի ճանապարհին առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։
Լուս․՝ Armenpress.am