ABCMEDIA
Հայաստանի ՄԻՊ-ը միջազգային կառույցներին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների մասին

Հայաստանի ՄԻՊ-ը միջազգային կառույցներին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների մասին

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից  առևանգված 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին։

Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում  նշել է, որ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

 «Զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել և ստացված տեղեկատվությունն իրավական ձևակերպումներով ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ երկու զինծառայողները մայիսի 26-ին սնունդ են տարել դիրքեր ու վերադարձի ճանապարհին առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։

Լուս․՝ Armenpress.am