30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Airbus-ը հետ է կանչում հազարավոր A320 ինքնաթիռներ

Airbus-ը հետ է կանչում հազարավոր A320 ինքնաթիռներ

Airbus ավիատիեզերական կորպորացիան հայտարարել է, որ հետ է կանչում A320 ընտանիքի «նշանակալի թվով» ինքնաթիռներ՝ ծրագրային ապահովումը շտկելու համար․ գրում է Reuters-ը։

Airbus-ն ավիաընկերություններին ուղղված հայտարարության մեջ նշել է, որ ծրագրային ապահովումը պետք է փոխարինվի մինչ հաջորդ նախատեսված թռիչքը։

Ոլորտի աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ սա կխաթարի ինքնաթիռների համաշխարհային պարկի կեսի աշխատանքը՝ ազդելով մի քանի հազար ինքնաթիռների վրա։ Գործակալությունը նշում է, որ սա կարող է հանգեցնել չվերթների չեղարկումների և ուշացումների ԱՄՆ-ում և այլ երկրներում տարվա ամենածանրաբեռնված շրջանում։

Airbus-ից հայտնել են, որ վերջերս A320 ընտանիքի ինքնաթիռի հետ կապված միջադեպը ցույց է տվել, որ արևի ինտենսիվ ճառագայթումը կարող է վնասել թռիչքի կառավարման համակարգերի գործունեության համար կարևոր տվյալները։

 

 

 

Ռազմագերիներ