
Թուրքիայում գտնվող Հռոմի պապն այցելել է Ստամբուլի հայտնի Կապույտ մզկիթ
Թուրքիայում գտնվող Հռոմի պապ Լևոն XIV-ն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ (կամ Սուլթանահմեդ մզկիթ)․ գրում են թուրքական լրատվամիջոցները։
Մուտքի մոտ նրան դիմավորել են երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, Ստամբուլի նահանգային մուֆթին, այլ պաշտոնյաներ։
Հռոմի պապը Կապույտ մզկիթ մտնելուց առաջ հանել է կոշիկները։ Այցի ընթացքում մզկիթի մուեձին Աշգըն Թունջան Լևոն XIV-ին անգլերեն պատմել է մզկիթի պատմության և ճարտարապետության մասին։
Մզկիթի ճարտարապետն ազգությամբ հայ Միմար Սինանն է։ Մզկիթը գտնվում է Մարմարա ծովի ափին։


