
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ․ հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին և դրա շրջանակում նշվել են համագործակցության հնարավորությունները։


