06 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալավերդիի գյուղերից մեկում 75-ամյա տղամարդը փայտե ձողով սպանել է հասակակից հարևանին

Ալավերդիի գյուղերից մեկում 75-ամյա տղամարդը փայտե ձողով սպանել է հասակակից հարևանին

Նոյեմբերի 28-ին Ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին հաղորդում է ներկայացնել, որ հարևանը՝ Ալավերդի համայնքի Ակներ թաղամասի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն, նախորդ օրվանից տուն չի վերադարձել․ տեղեկացնում են ՆԳՆ լրատվական ծառայությունից։

«Ալավերդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն գնացել է իր հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի ժամանակ հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:

75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը՝ փայտե ձողը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- փոխանցում են իրավապահ համակարգից։

Ըստ լրատվամիջոցների էլ՝ մահացածն ու կասկածյալը երկար տարիներ հաշվառված են եղել հոգենյարդաբանական դիսպանսերում, և, ըստ այդմ, քննիչը որոշել է՝ կասկածյալին ուղարկվել դատահոգեբուժական փորձաքննության։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ