
Մետաղադրամ կուլ տված երեխային հասցրել են Երևան․ բարեբախտաբար, փրկվել է
Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հայտնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
«Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին, կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան, հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց: Իրավապահները կնոջն ու երեխային արագ տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ երեխան, բարեբախտաբար, փրկվել է, և նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում»,- տեղեկացնում է գերատեսչության լրատվական ծառայությունը։


