06 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրի հույսը ոչ թե քաղաքական հաղթանակներն են, այլ հոգևոր հարությունը․ դուրս է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Երկրի հույսը ոչ թե քաղաքական հաղթանակներն են, այլ հոգևոր հարությունը․ դուրս է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Եկեղեցին այսօր՝ նոյեմբերի 29-ին, նշում է առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը․ հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր, և այսօր Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է պատարագ:

Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդի ձեռամբ Մայր Տաճար է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում։

Տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք նաև, որ քարոզի ժամանակ պատարագիչը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը, անդրադառնալով տոնի խորհրդին՝ ասել է․ «Առաքյալները Հայաստան չեկան զորքով, չեկան քաղաքական ծրագրերով, չեկան ազգային փառքի խոստումներով։ Նրանք եկան Հիսուս Քրիստոսի և նրա թագավորության հույսով ու սիրով։ Եվ այդ Ավետարանը ծնեց առաջին քրիստոնյա ազգը։ Սա մեր իրական գանձն է, սա մեր ժառանգությունն է և սա է Հայաստանի հոգին»։

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին՝ Դանիել եպիսկոպոսն ընդգծել է․ «Մեր առաքյալներն այսօր հիշեցնում են, որ երկրի հույսը քաղաքական հաղթանակները չեն, այլ հոգևոր հարությունն ու սրբությամբ ապրելը»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026