06 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրիստոսի արձանի նախագիծն ազգային կոնսոլիդացիայի կենտրոն է․ Ծառուկյան

Քրիստոսի արձանի նախագիծն ազգային կոնսոլիդացիայի կենտրոն է․ Ծառուկյան

Մեր քաղաքացիների չդադարող հոսքը Հատիս լեռ, և աշխարհի բոլոր ծայրերից մեր հայրենակիցների հազարավոր դիմումները՝ Հատիս բարձրանալու և Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներում կամավորական աշխատանքներ կատարելու, ինձ մտորումների առիթ տվեցին․ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ Հատիս լեռան վրա Քրիստոսի արձան կառուցելու վերաբերյալ հղած ուղերձում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասել է, որ վաղուց էր ցանկանում ձևակերպել շինարարության և նախաձեռնության կարևորությունը։

«Թույլ տվեք՝ ներկայացնել իմ պատկերացումներն ու ապրումներն այս նախագծի շուրջ՝ հուսալով, որ այն ձեզ համար ավելի ու ավելի կարևոր ու սիրելի կդառնա։

Քրիստոսի արձանը պարզապես քարե հուշարձան չէ․ դա հայտ է նոր ազգային ապագայի համար, բաց բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մտածել երկրի, ոչ թե տարաձայնությունների մասին։ Սա նոր ազգային կոնսոլիդացիայի կենտրոն է»,- նշել է Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը նաև հավելել է, որ Արցախյան ողբերգությունից հետո Հայաստանին անհրաժեշտ է խորհրդանիշ, որը վերադարձնում է տոկունության, վստահության և արժանապատվության զգացումը։ «Այս արձանը կառուցում եմ ես, բայց այն չի պատկանում ինձ, այն արդեն հայ ժողովրդինն է, այն արդեն Ազգային կառույց է»,- ընդգծել է նա:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026