
Ստեփանակերտի քաղաքապետի խափանման միջոցները վերացվել են ամռանը, իսկ գործը եզրափակիչ ելույթների փուլում է․ փաստաբան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցները վերացվել են ամռանը. ABC Media-ին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ գործը եզրափակիչ ելույթների փուլում է։ «Օրեր առաջ պետք է տեղի ունենար հերթական նիստը, բայց դատախազի բացակայության պատճառով (արձակուրդում է) հետաձգվեց։ Հաջորդը նշանակվել է հունվարին»,- ասաց Մելիքյանը։
Հավելենք, որ ըստ Քննչական կոմիտեի մեղադրանքի՝ Սարգսյանը կասկածվում է խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։


