03 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները կարևոր են․Պապոյանը հանդիպել է թուրք գործընկերոջը

Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները կարևոր են․Պապոյանը հանդիպել է թուրք գործընկերոջը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ․ տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Նախարարները երկուստեք կարևորել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատել երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Քննարկվել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները։

Աանդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026