
Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցություններին առնչվող հարցեր
ԱՄՆ-ում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱԽ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները:
Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակարտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը: