ABCMEDIA
Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցություններին առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցություններին առնչվող հարցեր

ԱՄՆ-ում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱԽ մամուլի ծառայությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները:

Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակարտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը: