24 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել․ Զելենսկին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ֆիննական ծոցում ռուսական նավի վրա հարձակմանը

Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել․ Զելենսկին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ֆիննական ծոցում ռուսական նավի վրա հարձակմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապված «Սպարտա II» բեռնատար նավի վրա Ֆիննական ծոցում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևում կանգնած է Ուկրաինան․ գրում է BBC-ն։

Ավելի վաղ Կիևը չէր հաստատել իր մասնակցությունը շաբաթ առավոտյան հասցված հարվածին։

Զելենսկիի խոսքով՝ նավը զենք էր տեղափոխում։

«Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Ռուսական դրոշի ներքո գտնվող ցանկացած նավ, ամեն ինչ, ինչը տեղափոխում է զենք կամ պատժամիջոցների տակ գտնվող բեռներ, որոնցում կարող է գրողը տանի, թե ինչ լինել, մեզ համար օրինական թիրախ է՝ ինչպես ռուսական տարածքային ջրերում, այնպես էլ չեզոք ջրերում» ,- ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ