06 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բարձրաստիճան մի խումբ հոգևորականներ ուրանում են հոգևոր ծնողին․ Հայր Ասողիկ

Բարձրաստիճան մի խումբ հոգևորականներ ուրանում են հոգևոր ծնողին․ Հայր Ասողիկ

Գոհություն և փառք եմ մատուցում մեր Տեր Աստծուն, իմ շա՛տ սիրելի ազգ, որ այսօր հարյուրավոր հավատացյալներ, ազնիվ ու արցունքալից աչքերով, մոտենալով մեղապարտ անձիս և հուզելով նաև իմ սիրտն ու հոգին՝ արդար ցասումն էին հայտնում և զորակցությունն ու որդիական սերը և նվիրումն էին հավաստում Ամենայն Հայոց Հայրապետին. Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Սրելինե՛ր, վստահ եղեք, որ բոլորիդ խոսքերի ու զգացմունքների անգին ընծաները փոխանցելու եմ մեր շնորհազարդ Հայրապետին, ով հանապազ աղոթում է ձեզ համար և օրհնություն հղում իր վեհ սրտից և Տիրոջ Սուրբ Սեղանից:

Սիրելիներ, ամո՛ւր մնացեք, անսասա՛ն եղեք և միշտ կապված  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռի գահակալին՝ ազգընտիր և մեծագործ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Չմոլորվե՛ք, իմ սիրելի ազգակիցներ, չխոտորվե՛ք՝ ականջ դնելով նենգադավ ու դավաճան մի խումբ բարձրաստիճան հոգևորականներին (որոնց դեմքն ու անունն այլևս հայտնի է ամենքիդ). նրանք ուրանում են իրենց հոգևոր ծնողին և իրենց՝ որպես անձ ու եկեղեցական կայացրած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Իսկ ուրացողների բերանից, արդարև, միմիայն չարախոսություն, սուտ և կեղծիք է թափոտում, իսկ նրանց ընթացքները խոտոր են ու մահաբեր»,- նշել է հոգևորականը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026