06 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զանգեզուրի կոմբինատի հրդեհից որևէ մեկը չի տուժել

Զանգեզուրի կոմբինատի հրդեհից որևէ մեկը չի տուժել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը մարվել է․ հայտնում են ԶՊՄԿ-ից։

Կոմբինատի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ հրդեհը բռնկվել էր կոմբինատի ոչ արտադրական տեղամասերում։

«Այրվել է չշահագործվող, ապամոնտաժման փուլում գտնվող նախկին արտադրամասերից մեկը»,- ասված է կոմբինատի տարածած հայտարարության մեջ։

Ըստ ԶՊՄԿ-ի՝ մոտ 50 րոպե տևած հրդեհից որևէ մեկը չի տուժել։ «Պատճառները դեռևս հայտնի չեն, հանգամանքները պարզելու համար կատարվում է քննությունն»,- նշված է հայտարարությունում:

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ կրակը մեկուսացվել է ժամը 19։50-ին, ամբողջությամբ մարվել՝ 21։15-ին։ «Այրվել են տանիքի՝ մոտ 300 քմ մակերեսով փայտե կառուցատարրեր և չշահագործվող երեք հաստոց»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026