
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորներն իրենց հավատարմություն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները դատապարտում են ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները.ասված է թեմի հայտարարության մեջ:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները նշել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը պատարագին չհնչեցնելը շեղում է համարվում և Սուրբ պատարագի խորհրդի աղճատում։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորներն իրենց հավատարմություն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ բացառությամբ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայր Հակոբ քահանա Սարոյանի։


