02 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում երեխայի ծննդյան խնջույքն ավարտվել է կրակոցներով․ զոհվել է 3 երեխա

ԱՄՆ-ում երեխայի ծննդյան խնջույքն ավարտվել է կրակոցներով․ զոհվել է 3 երեխա

Կալիֆոռնիայի Ստոկտոն քաղաքում երեխայի ծննդյան խնջույքն ավարտվել է կրակոցներով, որոնց հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա․ հայտնում է CNN-ը։

Ոստիկանությունը հայտնում է, որ երեխաները 8, 9 և 14 տարեկան են եղել, զոհվել է նաև 21-ամյա դեռահաս։ 11 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեծահասակներ և երեխաներ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները հանրությունից խնդրել են ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել հետաքննությանը։

Ստոկտոնի փոխքաղաքապետ Ջեյսոն Լին հաստատել է, որ կրակոցը տեղի է ունեցել մանկական երեկույթի ժամանակ։

 

Ռազմագերիներ