
Մանրամասներ` դաշնամուրի չգործող գործարանի փլուզումից տուժած քաղաքացու մասին
Շիրակի փողոցի դաշնամուրի չգործող գործարանի փլուզման հետևանքով տուժած քաղաքացին տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ։ Բժշկական կենտրոնի խոսնակ Անուշ Բադալյանը ABC Media-ին տեղեկացրեց, որ քաղաքացու ոտքն է վնասվել։ «Քաղաքացուն շտապօգնության մեքենան է տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկներից համապատասխան բուժօգնություն է ստացել և տուն է գնացել»,- նշեց խոսնակը:
Նշենք, որ Փրկարար ծառայությունը փլուզման մասին ահազանգ էր ստացել այսօր առավոտյան՝ ժամը 10-ին։
Ներկա պահին դեպքի վայրում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։ ՆԳՆ-ն դեռևս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս։


