02 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի համար վտանգավոր համարվող օրինական ներգաղթյալների վիզաները չեղյալ են հայտարարվել

ԱՄՆ-ի համար վտանգավոր համարվող օրինական ներգաղթյալների վիզաները չեղյալ են հայտարարվել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պետքարտուղարությունը չեղյալ են հայտարարել որոշ անձանց վիզաները, ովքեր օրինական ճանապարհով են մուտք գործել երկիր, բայց համարվում են ազգային անվտանգությանը սպառնալիք։

Այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ռուբիոն, օգտագործելով իր լիազորությունները, չեղյալ է հայտարարել բազմաթիվ անձանց վիզաները, ովքեր օրինական ճանապարհով են մուտք գործել երկիր, բայց սպառնալիք են ներկայացնում մեր երկրի համար, և ում երբեք չպետք է թույլ տրվեր մուտք գործել ԱՄՆ»,- նշել է Լիվիտը։

Նրա խոսքով՝ Պետքարտուղարությունը զգալիորեն խստացրել է ԱՄՆ վիզայի դիմորդների ստուգման պահանջները և ընթացակարգերը։

Ռազմագերիներ