02 Դեկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինական պատերազմ․ ի՞նչ են հայտարարում եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները․ ամփոփում

Ուկրաինական պատերազմ․ ի՞նչ են հայտարարում եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները․ ամփոփում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդներն առաջընթաց են գրանցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Փարիզ այցից հետո։ «Մենք լավ առաջընթաց ենք գրանցել և պլանավորում ենք մեր առաջարկները ներկայացնել այս շաբաթ»,- նշել է ֆոն դեր Լեյենը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համակարգված ծրագիր դեռևս չի մշակվել։

«Ճշգրիտ ասած՝ այս պահին պատրաստի ծրագիր չկա», – ընդգծել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է Զելենսկու հետ համակարգել տարածքային հարցերը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով Կիևին նախորդ վարչակազմի կողմից տրամադրվող «ֆինանսավորման անվերջ հոսքը»։

Նրա խոսքով՝ Թրամփը «բացարձակապես հստակեցրել է, որ կոռուպցիան երբեք լավ բանի չի հանգեցնում»։

Միևնույն ժամանակ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վադեֆուլի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Վաշինգտոնի հանձնառությունն Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորմանը և կայուն խաղաղության ապահովմանը։

Ըստ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Պիգոտի՝ Ռուբիոն և Վադեֆուլը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերը։ Ռուբիոն վերահաստատել է, որ ԱՄՆ նպատակն է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը և հասնել երկարատև խաղաղության։

 

 

Ռազմագերիներ