02 Դեկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել ԵՄ դիվանագիտական ​​առաքելությունում․ հայտնի է պատճառը

Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել ԵՄ դիվանագիտական ​​առաքելությունում․ հայտնի է պատճառը

Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում ԵՄ դիվանագիտական ​​ծառայության գլխավոր գրասենյակումհայտնում է Euractiv-ը։

«Բելգիայի ոստիկանությունը երեքշաբթի խուզարկություններ է անցկացրել Բրյուսելում ԵՄ դիվանագիտական առաքելությունում, ինչպես նաև Բրյուգգեում գտնվող Եվրոպայի քոլեջում և մասնավոր տներում՝ ԵՄ միջոցների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ հետաքննության շրջանակում»,- գրում է աղբյուրը։

Ոստիկանությունն առգրավել է փաստաթղթեր և հարցաքննության է կանչել 3 անձի՝ գնումների հետ կապված խարդախության, կոռուպցիայի և հանցավոր շահերի բախման կասկածանքով։

Հետաքննությունն ուսումնասիրում է, թե Եվրոպայի քոլեջը կամ դրա ներկայացուցիչները նախապես տեղյա՞կ են եղել արդյոք նոր ԵՄ դիվանագիտական ակադեմիայի ֆինանսավորման հանրային մրցույթի մասին, որը Բրյուգգեում եվրոպացի դիվանագետների համար ամենամյա ուսումնական ծրագիր է և ֆինանսավորվում է ԵՄ արտաքին գործերի ծառայության կողմից։

Ռազմագերիներ