
Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի կառավարության․ «Հին Երևանից» մինչև Սահմանադրական դատարան․ «Հետք»
Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսը Բուզանդի 32 հասցեում, որովհետև այդ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է կայացվել, և այն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում․ գրում է «Հետք»-ը։
Գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք է բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի անց Կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված հասցեների ցանկում ընդգրկվել է նաև Բուզանդի 32-ը, և գույքի վրա արգելանք է դրվել: Այն ընդգրկվել է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների մեջ, որտեղ պետք է կառուցվեր «Հին Երևան» նախագիծը։ Այդպիսով՝ ընկերությունն այլևս որևէ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել: Հետագայում հաջորդել են գերակա շահ ճանաչելու մյուս որոշումները, և գույքի վրա մշտապես պահպանվել է արգելանքը, իսկ «Հին Երևանն» այդպես էլ չէր կառուցվում:
Թուֆենկյանն ու կառուցապատողը համաձայնության չեն գալիս
Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանը պատասխանելիս նշել է, որ Կառավարության որոշումներով տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ի Էմ Սի» ընկերությունը, որն իրականացնում է իրացման աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարության 2014թ․ որոշման` «Հին Երևան» համալիրի կառուցապատումն իրականացնելու է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն։
«Ի Էմ ՍԻ» ՓԲԸ-ն ավելի շատ միջնորդի դերակատարություն ունի, տարածքները վերցնելուց հետո դրանք փոխանցում է Մարսելում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, գործարար Վարտան Սրմակեսի (տարբեր աղբյուրներում նա հիշատակվում է որպես Վարդան Սիրմաքեշ) «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


