
Արզնիի ջրանցքում ուսումնական ական է հայտնաբերվել․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի
Այսօր Արզնիի ջրանցքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հակատանկային տեսակի ուսումնական ական․ ABC Media-ի հետ զրույցում հայտնել է Նոր Գեղի համայնքի ղեկավար Արմեն Բաբախանյանը։
«Աշխատակիցները ջրանցքի մաքրման ընթացքում նկատել էին ականը։ Ինձ տեղեկացրեցին, և ես էլ ահազանգեցի 102։ Մասնագետները ժամանեցին, վնասազերծեցին և տարան ուսումնասիրության»,- ասաց նա։
Բաբախանյանի խոսքով՝ որևէ մեկը չի տուժել. «Ականը ուսումնական է, գործողությունները ամբողջությամբ ավարտված են»։
Համայնքապետը նշեց, որ ականը հայտնաբերվել է հենց Արզնիի ջրանցքի հատվածում։


