02 Դեկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
998 դեպք, 1․75 մլն դրամ տուգանք, 3 քրեական գործ․ ինչպես է տերևների այրումը թունավորում Երևանը

998 դեպք, 1․75 մլն դրամ տուգանք, 3 քրեական գործ․ ինչպես է տերևների այրումը թունավորում Երևանը

Թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 998 դեպք․ գրում է Factor TV-ին։

Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«Դեպքերից 3-ով քրեական վարույթներ են նախաձեռնվել։ 74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ, նշանակված տուգանքների չափը կազմել է 1.750.000 ՀՀ դրամ։ Արձանագրված դեպքերը՝ ըստ ՀՀ մարզերի. 23 դեպք՝ Երևան, 36՝ Արագածոտն, 213՝ Արարատ,  58՝ Արմավիր, 62՝ Գեղարքունիք, 38՝ Լոռի, 74՝ Շիրակ, 9՝ Սյունիք, 14՝ Վայոց ձոր, 432՝ Կոտայք, 39՝ Տավուշ։ Նշվում է նաև, որ 39 միջնորդություն է ուղարկվել մարզպետներին՝ իրենց իրավասությունների շրջանակում աղբավայրերում ինքնայրումներով պայմանավորված աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու համար պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։ Արձանագրված 998 դեպքից 793-ի վերաբերյալ տեսչական մարմին ահազանգը ստացվել է թեժ գծի միջոցով, այդ թվում՝ 582-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից, 211-ը՝ քաղաքացիներից»,- նշում է լրատվամիջոցը։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ