02 Դեկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆիդանը ՆԱՏՕ-ի նիստում կխոսի Ուկրաինայում հակամարտության դադարեցման անհրաժեշտության մասին. ТАСС

Ֆիդանը ՆԱՏՕ-ի նիստում կխոսի Ուկրաինայում հակամարտության դադարեցման անհրաժեշտության մասին. ТАСС

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստին․ ТАСС-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։

«Նախարար Ֆիդանը նախատեսում է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու և արդար ու երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև արտահայտել իր տեսակետները հակամարտության վերաբերյալ վերջին զարգացումների շուրջ։ Նա կընդգծի Թուրքիայի պատրաստակամությունը՝ ցանկացած ներդրում ունենալու խաղաղության գործընթացում»,- նշել է աղբյուրներից մեկը։

Ըստ տեղեկությունների՝ Թուրքիան նաև կվերահաստատի իր աջակցությունն Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

 

 

 

Ռազմագերիներ