
Գերմանիայի տնտեսությունն ապրում է իր ամենախոր ճգնաժամը՝ Դաշնային Հանրապետության հիմնադրումից ի վեր
Գերմանիայի տնտեսությունը գտնվում է «ազատ անկման» մեջ․ գրում է bluewin լրատվական պորտալը՝ հղում անելով Գերմանական արդյունաբերության ֆեդերացիային։
«Տնտեսական միջավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ ամենախոր ճգնաժամի մեջ է, սակայն Գերմանիայի կառավարությունը բավականաչափ վճռական արձագանք չի տալիս», – ասել է Գերմանական արդյունաբերության ֆեդերացիայի նախագահ Պետեր Լայբինգերը։
Նշվում է, որ նոր զեկույցի կանխատեսումների համաձայն՝ երկրի արդյունաբերական արտադրությունն այս տարի կնվազի 2 տոկոսով։
«Սա տնտեսական անկում չէ, այլ կառուցվածքային անկում», – ասել է Լայբինգերը՝ հավելելով, որ «Գերմանիան այժմ տնտեսական քաղաքականության շրջադարձի կարիք ունի՝ մրցունակության և աճի հստակ առաջնահերթություններով»։


