02 Դեկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը «կտրել» է կապն իր գերմանացի գործընկերների հետ. Atlantic

Վաշինգտոնը «կտրել» է կապն իր գերմանացի գործընկերների հետ. Atlantic

Պենտագոնը փաստացի խզել է կապը Գերմանիայի պաշտպանության նախարարության հետ, այդ թվում՝ Ուկրաինային վերաբերող հարցերով. գրում է Atlantic-ը՝ հղում անելով գերմանացի գեներալ-լեյտենանտ Քրիստիան Ֆրոյդինգին։

Հրապարակման համաձայն՝ Ֆրոյդինգը հիշեցրել է, որ նախկինում «գիշեր-ցերեկ» հաղորդագրություններ էր ուղարկում ԱՄՆ ռազմական պաշտոնյաներին։ Այժմ, նրա խոսքով, այդ կապերը «խզվել» են։

Գեներալը նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի տեղեկացրել Բեռլինին, նախքան Ուկրաինային մի քանի զենքի մատակարարումները դադարեցնելը։ Արդյունքում նա ստիպված է եղել պարզաբանումներ խնդրել Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանատան միջոցով։

 

 

Ռազմագերիներ