
Թուրք լրագրողին կարող են դատել Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու համար
Լրագրող Թուղչե Յըլմազի նկատմամբ «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար Թուրքիայում քրգործ է հարցուցվել: Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026-ի ապրիլի 21-ը. գրում է ermenihaber.am-ը։
«Ստամբուլի դատախազությունը Թուրքիայի հայ երիտասարդների հետ անցկացված հարցազրույցը լուսաբանող հոդվածի համար «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դեմ մեղադրանք էր առաջադրել:
Յըլմազը մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» մեջ։ Նա, սակայն նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման շոշափելու համար արմատական և ազգայնական մեկի հաղորդման հիման վրա է իր դեմ գործ հարուցվել»,- նշում է լրատվամիջոցը։


