ՌԴ-ի և Հայաստանի օրենսդիրների միջև հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա. Կարասին
Ռուս սենատորները
պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ ուղիղ ձևաչափով, տեսակապով և
դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը ասել է Դաշնային
խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Այսօր հայտնի է
դարձել, որ Հայաստանի խորհրդարանը պատվիրակությունը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին
Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։
Պատասխանելով
գործակալության հարցին, թե կա՞ն երկկողմանի հարաբերություններ Ռուսաստանի և
Հայաստանի օրենսդիրների միջև, Կարասինը նշել է. «Իհարկե, կան շատ ակտիվ
հարաբերություններ՝ և՛ ուղիղ, և՛ տեսակապով, և՛ դեսպանատների միջոցով՝ կանոնավոր»։
Ի պատասխան ճշտող
հարցին, թե արդյոք խոսք կա՞ խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր
սառեցման մասին, Կարասինն ընդգծել է.«Մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»։
Մենք մտածում ենք
ապահովելու, որ մեր հարաբերությունները հագեցած լինեն իրական բովանդակությամբ և
ակտիվ լինեն»,- նշել է նա։
Միաժամանակ
Կարասինն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշումն
ընկալվում է «ափսոսանքի զգացումով»։
«Նման որոշումը ափսոսանք
է առաջացնում, մենք կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- եզրափակել է Կարասինը։