04 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, ինչ 4 տարում երկրորդ անգամ տեղի ունեցավ Միհրան Հակոբյանի հետ, կենցաղային հողի վրա դիտարկելը նվազագույնը քաղաքական մանիպուլյացիա է և հավկուրություն․ Աբրահամ Գասպարյան

Այն, ինչ 4 տարում երկրորդ անգամ տեղի ունեցավ Միհրան Հակոբյանի հետ, կենցաղային հողի վրա դիտարկելը նվազագույնը քաղաքական մանիպուլյացիա է և հավկուրություն․ Աբրահամ Գասպարյան

Կարճ, կոնկրետ․ այն, ինչ 4 տարում երկրորդ անգամ տեղի ունեցավ Միհրան Հակոբյանի հետ, կենցաղային հողի վրա դիտարկելը նվազագույնը քաղաքական մանիպուլյացիա է և հավկուրություն․ գրում է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

«Միհրանին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից. նա մարդկային ու մասնագիտական բարձր որակների տեր անձնավորություն է, որի հետ կարող ես ունենալ և՛ քաղաքական տարակարծություններ, և՛ ընդհանրություններ, չհամաձայնել սուր գնահատականներին կամ ընդունել դրանք: ԲԱՅՑ նա երբեք չի իջնի փողոցային անորակության մակարդակի ու չի թաթախվի կենցաղային անիմաստ վեճերի մեջ:

Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության, իրավապահ համակարգի՝ ամենաթողության դեմ անզոր լինելու (տվյալ դեպքում՝ միտումնավոր) հերթական ցայտուն դրսևորումն է, որի շահառուն ընդդիմությունն է՝ իր գունային ամբողջ գամայով:

Միհրան ջան, շուտափույթ ապաքինում:

ՀԳ. Գոնե կռվելուց ձեզ տղա՛ պահեք. մի քանի հոգով մեկի վրա հարձակվելը տղամարդկություն չի: Հարցրե՛ք փողոցում և կստանաք՝ 4 տառից բաղկացած ձեզ բնութագրող ածականը:

Պի՛նդ եղեք»,- գրել է նա:

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026