31 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաթողիկոսի անունը չզեղչեց Շիրակի թեմը

Կաթողիկոսի անունը չզեղչեց Շիրակի թեմը

Երկրի նախագահը, վարչապետը, պաշտոնատար այլ անձինք Գյումրիում էին դեկտեմբերի 7-ին. ծաղկեպսակ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող արձանի մոտ ու շքախմբով գնացին «Յոթ վերք» եկեղեցի՝ պատարագի մասնակցելու համար։

«Յոթ վերք» եկեղեցում պատարագը մատուցում էր Արմավիրի թեմի քահանաներից մեկը․ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել ու զեղչել Ամենայն հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, բայց ինչպես նախորդ պատարագներին, այս անգամ ևս եղան քաղաքացիներ, որ պատարագին եկել էին հատուկ անունները հիշատակելու համար։

Նույն պահին Շիրակի թեմի հոգևորականները պատարագ էին մատուցում Սուրբ Ամենափրկիչ եկեցեցում։

Ռազմագերիներ