30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են կատարյալ նվեր` թույլ եկեղեցին հավասար է թույլ ինքնության․ EADaily

Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են կատարյալ նվեր` թույլ եկեղեցին հավասար է թույլ ինքնության․ EADaily

Բոլորը հասկանում են՝ եթե ՀՀ-ում կաթողիկոսը հանկարծակի «հրաժարական տա» գործադիր իշխանության ճնշման տակ, այսինքն՝ եթե կառավարությունը հաջողության հասնի Գարեգին Բ-ին քաղաքականապես հեռացնելու հարցում, տեղի կունենա ուժերի հավասարակշռության և հակակշիռների լիակատար փլուզում․ գրում է EADaily-ն:

Ինչպես նշվում է, եկեղեցին վերջին անկախ ինստիտուտն է: Այս իրադարձություններով Սփյուռքը ևս ազդանշան է ստանում. Հայաստանն այլևս վստահելի կենտրոն չէ: Կաթողիկոսի լեգիտիմության կորուստը հարված կլինի համաշխարհային հայկական կապերին: Փաշինյանի կառավարությունը համոզված է, որ այլևս դիմադրություն չկա, և սկսվում է մի փուլ, երբ ճնշող մեխանիզմներն այլևս չեն քողարկվում։

Ըստ հոդվածի՝ Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են կատարյալ նվեր: Թույլ եկեղեցին հավասար է թույլ ինքնության, ինչը տարածաշրջանային ճնշման իդեալական հիմք է:

«Եկեղեցու դեմ պետական արշավը երբեք լավ չի ավարտվել: Հենց որ կառավարությունը սկսում է «վերանորոգել» կրոնական հաստատությունները՝ համապատասխանեցնելով դրանք իր նպատակներին, երկիրը հայտնվում է անկայունության գոտում, որից գործնականում անհնար է դուրս գալ առանց կորուստների: Մի՞թե Հայաստանը բավականաչափ չի կորցրել այս յոթ տարիների ընթացքում։ Այսօր հայ հասարակությունը չի բախվում՝ «ո՞վ է ճիշտ՝ Փաշինյա՞նը, թե՞ Գարեգին Երկրորդը» հարցին: Իրական հարցն այն է, թե երկրում կմնա՞ արդյոք որևէ հաստատություն, որը չի վերածվել գործադիր իշխանության կցորդի»,-գրում է կայքը։

Ռազմագերիներ