04 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանում բախումներ են տեղի ունեցել ֆերմերների և ոստիկանության միջև

Հունաստանում բախումներ են տեղի ունեցել ֆերմերների և ոստիկանության միջև

Հունական Կրետե կղզում ԵՄ սուբսիդիաների ուշացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ֆերմերների և ոստիկանության միջև․ գրում է Euronews-ը։

Բողոքի ցույցերը կազմակերպվել են կղզու երկու միջազգային օդանավակայանների մոտակայքում։

Ցուցարարները քարեր են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ՝ վնասելով դրանք և շրջելով մեքենաներից մեկը ոստիկանների հեռանալուց հետո։

Լարվածության սրման պատճառով ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Անկարգությունները նոյեմբերի վերջից ի վեր համազգային բողոքի ցույցերի մասն են կազմում։

Դիմելով ցուցարարներին՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նշել է, որ վճարումներն ու աջակցությունը կտրամադրվեն մինչև դեկտեմբերի վերջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026